Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատավորների, դատախազների, քննիչների կենսաթոշակները բարձրանալու են. Նարեկ Մկրտչյան

Ներկայացվող նախագծերի փաթեթի նպատակը դատավորների կենսաթոշակի իրավունքի պայմանների համապատասխանեցումն է ՍԴ որոշմանը, ինչպես նաև դատախազների և քննչական մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց կենսաթոշակային ապահովության միասնական պայմանների սահմանումը: Այսօր՝ փետրվարի 10-ին, Կառավարության հերթական նիստում այս մասին ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:  

Նախարարը հիշեցրեց, որ ՍԴ-ն հակասահմանադրական էր ճանաչել դատավորների համար կենսաթոշակի իրավունքի իրացման պայմանների տարբերակված մոտեցումը. «Մենք սահմանում ենք միասնական պայմաններ՝ վերացնելով ՍԴ կողմից արձանագրված խտրական մոտեցումը: Մենք միասնական կարգավորումներ ենք սահմանում նաև դատախազների մասով»:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հավելեց. «Մենք լուծել ենք սոցիալական խնդիր, այն է՝ մեր հայրենակիցների մի մեծ խմբի թոշակային ապահովման պայմաններն էականորեն բարելավվում են՝ թոշակների բարձրացման ձևով: Դա ըստ էության իրավական և դատական համակարգն է»:

«Խոսքը դատավորների, դատախազների, քննիչների կենսաթոշակների բարձրացման մասին է: Այսինքն՝ այստեղ էլ ենք ստանդարտ սահմանում: Սա ուղիղ ազդեցություն ունի նաև այսօր գործող դատավորների, դատախազների, քննիչների վրա, որովհետև նրանք վաղվա օրվա մասին էլ են մտածում»,- նկատեց վարչապետ Փաշինյանը:

Խոսելով հարցի զգայուն լինելու մասին՝ վարչապետը նկատեց. «Այս որոշումն ունի նաև արդարադատությունը քաղաքացիներին հասանելի դարձնելու իմաստ»:

Մանրամասն՝ տեսանյութում: