Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սիրելի՜ մայրեր, դուք իրավո՛ւնք ունեք իմ հասցեին ասել՝ ինչ սրտներդ ուզի, բայց նա, ով գյուղում է ապրում, չպե՛տք է ամաչի, որ հղի է, երրորդը չպե՛տք է արդարանա իր նորմալ տեսքի համար․ Աննա Հակոբյան

Սիրելի՜ մայրեր, դուք իրավո՛ւնք ունեք իմ հասցեին ասել՝ ինչ սրտներդ ուզի, բայց նա, ով գյուղում է ապրում, չպե՛տք է ամաչի, որ հղի է, երրորդը չպե՛տք է արդարանա իր նորմալ տեսքի համար․ Աննա Հակոբյան
Հասարակություն
15:42, 31 март 2022
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է կանանց տոնին նվիրված պատերազմի զոհերի մայրերի հետ իր միջոցառման առթիվ բացասական գնահատականներ և վիրավորանքներ պարունակող տեսանյութերին՝ գրելով․ 

Որդեկորույս մայրերի նկատմամբ հանրային վերաբերմունքի թեման շատ դանդաղ, բայց բացվում է։ 

Ցավոք՝ առայժմ քննարկման հարթակները եւ հնչած կարծիքները հիմնականում քաղաքական ենթատեքստ ունեն, բայց կարեւոր է այս մասին խոսել։ Վերջիվերջո, վստահ եմ, կմոռանանք քաղաքական կողմնորոշումները եւ կքննարկենք բուն խնդիրը։ 

Տեսանյութում արտահայտվող մայրերին ուզում եմ ասել. 

-Սիրելի՜ մայրեր, դուք իրավո՛ւնք ունեք իմ հասցեին ասել՝ ինչ սրտներդ ուզի։ Բայց դուք չպե՛տք է խղճահարություն արտահայտող հայացքներ զգաք ձեզ վրա, դա ծանր բեռ է մարդու համար։ Նա, ով գյուղում է ապրում չպե՛տք է ամաչի, որ հղի է, երրորդը՝ չպե՛տք է արդարանա իր նորմալ տեսքի համար։  

Դուք պետք է ապրեք, ապրեք այնպես,  ինչպես դուք եք ուզում։ Եւ ոչ ոք չպետք է ձեր կյանքը քննարկման առարկա դարձնի։