Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Իրավունք չունեք Արցախի խորհրդանշի առջև նման բան անել»․Այսօր առավոտյան Արցախի «Դեդո-Բաբո» արձանի մոտակայքում հայտնված ռուսական դրոշով Z-ն արդեն անհետացել է

«Իրավունք չունեք Արցախի խորհրդանշի առջև նման բան անել»․Այսօր առավոտյան Արցախի «Դեդո-Բաբո» արձանի մոտակայքում հայտնված ռուսական դրոշով Z-ն արդեն անհետացել է
Հասարակություն
14:07, 13 апрель 2022
Այսօր առավոտյան Արցախի «Դեդո-Բաբո» հուշարձանի մոտակայքում հայտնված ռուսական դրոշով Z-ն արդեն անհետացել է։ Այս մասին տեսանյութ է հրապարակել «Վաղվա արցախ» կուսակցության նախագահ Տիգրան Պետրոսյանը։ Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, թե ռուսական դրոշով Z-ը հուշարձանի մոտ եղել է առավոտյան 7-ին, իսկ հիմա արդեն չկա։ 

«Չգիտեմ՝ պետական մարմինները ոնց կարձագանքեն այս «ակցիային», բայց որպես արցախցի ասում եմ՝ տարեք էդ ռուսական Z-ը ձեր պատուհաններին, մեքենաներին կպցրեք, այդ իրավունքը դուք ունեք, բայց դուք իրավունք չունեք Արցախի խորհրդանշի առջև նման բան անել»,-ֆեյսբուքյան էջում գրել է Տիգրան Պետրոսյանը։

Արցախցիների կարծիքով, դա կամ հենց իրենք՝ ռուս խաղաղապահներն են արել, կամ ռուսներին շատ սիրող արցախցիների խումբը, և իրենք ևս փորձում են պարզել հեղինակներին։