Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պարարտանյութի խնդրից մինչև խաղաղության օրակարգ․ Արագածոտնի մարզի բնակիչները տարբեր հարցեր քննարկեցին մարզ այցելած ՔՊ պատգամավորների հետ

Պարարտանյութի խնդրից մինչև խաղաղության օրակարգ․ Արագածոտնի մարզի բնակիչները տարբեր հարցեր քննարկեցին մարզ այցելած ՔՊ պատգամավորների հետ
Հասարակություն
17:57, 22 апрель 2022
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի գլխավորությամբ այսօր այցելել են Արագածոտնի մարզ։ Այցի ընթացքում նրանք եղան մարզի Ծաղկահովիտ և Աղձք համայնքներում և հանդիպեցին բնակիչների հետ, լսեցին նրանց հուզող խնդիրները։

Պատգամավորների և բնակիչների քննարկման թեմաները շատ բազմազան էին և վերաբերում էին պարարտանյութից մինչ խաղաղության օրակարգ։ Աղձքում բնակիչներից մեկը խոսեց նաև նախկին իշխանության այն ներկայացուցիչների մասին, որոնք մեղադրվում են տարբեր հանցագործությունների մեջ, բայց գտնվում են ազատության մեջ։ Աղձքում բնակիչների մեծ մասը իրենց դժգոհությունը հայտնեցին, որ ուշանում են և տեսանելի չեն դատաիրավական ոլորտի բարեփումները։

Հիշեցնենք, Արագածոտնի մարզ այցելած պատգամավորներն են՝ Հայկ Կոնջորյանը, Արթուր Հովհաննիսյանը, Արսեն Թորոսյանը, Գևորգ Պապոյանը, Միքայել Թումասյանը։