Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բռնության հետքեր չեն հայտնաբերվել․ ոստիկանությունը՝ ընդդիմության վրանում քաղաքացու մահվան դեպքի մասին

Բռնության հետքեր չեն հայտնաբերվել․ ոստիկանությունը՝ ընդդիմության վրանում քաղաքացու մահվան դեպքի մասին
Հասարակություն
18:59, 05 май 2022
Մայիսի 5-ին, ժամը 13․25-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ «կենսաբանական մահ» ախտորոշմամբ Ֆրանսիայի հրապարակից հիվանդանոց տեղափոխված 1981 թ․ ծնված Արթուր Ս.-ն վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է։

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։