Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք կարող ենք կառուցելով և ապրելով հայկական հողի վրա ներողամտություն հայցել նրանցից, ովքեր ընկան պատերազմում․ Թաթուլ Հակոբյանը՝ Իվանյան ավանում կառուցվող շենքերի մասին

Մենք կարող ենք կառուցելով և ապրելով հայկական հողի վրա ներողամտություն հայցել նրանցից, ովքեր ընկան պատերազմում․ Թաթուլ Հակոբյանը՝ Իվանյան ավանում կառուցվող շենքերի մասին
Հասարակություն
22:27, 10 май 2022
Լրագրող Թաթուլ Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է կից հրապարակելով լուսանկարներ․

Իվանյան, նախկին՝ Խոջալու, Արցախ. 10 մայիսի, 2022թ

Իվանյան ավանում՝ հենց ռուսական խաղաղապահների հարևանությամբ, փողոցի մյուս հատվածում, կառուցվում են այսպիսի 25 շենքեր:

Այսօր եմ նկարել:

44-օրյա աղետալի պատերազմի հետևանքները մեր սերունդը չի կարողանալու հաղթահարել և լիարժեք կյանք վերադառնալ, բայց մենք կարող ենք կառուցելով և ապրելով հայկական հողի վրա ներողամտություն հայցել նրանցից, ովքեր ընկան պատերազմում:
 
Շնորհակալություն Հայաստանի հարկատուին: