Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Մրմռում են մենաշնորհները, մրմռում են». Խաչատուր Սուքիասյանի խոսնակը՝ «Ռան օիլ»-ի դեմ արշավի մասին

«Մրմռում են մենաշնորհները, մրմռում են». Խաչատուր Սուքիասյանի խոսնակը՝ «Ռան օիլ»-ի դեմ արշավի մասին
Հասարակություն
22:26, 25 март 2021
Խաչատուր Սուքիասյանի խոսնակ Աննա Մկրտչյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Կեցցե «Ռան օիլը», որ հայ հանրությանը հասցնում է ամենաորակով և ամենաէժան վառելիքը. մրմռում են մենաշնորհները, մրմռում են։
Լրատվության մակարդակն այն աստիճանի է ընկել, որ հանուն մի քանի կոպեկի սկսել են տարածել ֆեյք տելեգրամյան ալիքի հորինված ստերը։
Տարիներ շարունակ հայ սպառողի հաշվին հանրությանը հարստահարածները չեն դիմանում մրցակցությանը, և դրանով է պայմանավորված «Ռան օիլ» ընկերության դեմ սկսված ստի արշավը։

Քանի դուք բարբաջում եք ձեր իսկ հորինած ստերը, «Ռան օիլ» ընկերությունն ավելացնում է իր հաճախորդներին։

Կեղծիքներով ու հորինվածքով չեք կարող պահել այն մենաշնորհը, որի հետևանքով հայ վարորդները տարիներ շարունակ ստացել են անորակ վառելիք' դրա դիմաց վճարելով թանկ գին։

ՀԳ. Այսօր Սուքիասյանի մասին ստերն այնքան շատ էին, որ ակամայից հիշեցի «Խոշոր շահում» ֆիլմը. հոգեկան տվայտանքների մեջ արդեն երգում եք»: