Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ցուցարարների նկատմամբ ոստիկանության բռնությունների դեպքերով հարուցվել են քրգործեր․ azatutyun.am

Ցուցարարների նկատմամբ ոստիկանության բռնությունների դեպքերով հարուցվել են քրգործեր․ azatutyun.am
Հասարակություն
13:08, 18 май 2022
Ցուցարարների նկատմամբ ոստիկանության աշխատակիցների կողմից առերևույթ բռնությունների դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր, «Ազատությանը» հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեի լրատվական ծառայությունից։

Քրեական գործերից մեկը մայիսի 2-ի հայտնի դեպքին է առնչվում, երբ ցուցարարին բերման ենթարկելիս ոստիկաններից մեկը մի քանի անգամ հարվածում է նրա գլխին։ Մյուս դեպքերի հետ կապված չմանրամասնեցին։

Հարուցված քրեական գործերով որևէ ոստիկան մեղադրյալի կարգավիճակ դեռ չունի։ Քրեական գործեր են հարուցվել Քրեական օրենսգրքի 309-րդ հովածի 2-րդ (բռնությամբ պաշտոնական լիազորություններն անցնելը) և 308 հոդվածի 1-ին մասով (պաշտոնական դիրքը չարաշահելը)։