Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կարևորվել են հայ-ռուսական համագործակցությունն արտակարգ իրավիճակների և բնական աղետների հետևանքների վերացման ոլորտներում․ ԱԻ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան խորհրդականին

Կարևորվել են հայ-ռուսական համագործակցությունն արտակարգ իրավիճակների և բնական աղետների հետևանքների վերացման ոլորտներում․ ԱԻ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան խորհրդականին
Հասարակություն
16:45, 14 июнь 2022
Այսօր՝ հունիսի 14-ին, ընդունել եմ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին և ՀՀ-ում ՌԴ դեսպանատան խորհրդական Ալեքսանդր Նովիկովին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։

Ողջունելով հյուրերին, նախ շնորհավորել եմ ռուս ժողովրդին ազգային տոնի՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ և շնորհակալություն հայտնել տոնական միջոցառման հրավերի համար:

Դեսպան Կոպիրկինն իր հերթին շնորհավորել է նախարար նշանակվելուս կապակցությամբ և մաղթել հաջողություն:

Հանդիպման ընթացքում կարևորել ենք հայ-ռուսական համագործակցությունն արտակարգ իրավիճակների, քաղաքացիական պաշտպանության և բնական աղետների հետևանքների վերացման ոլորտներում։ Անդրադարձ ենք կատարել նաև ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի գործունեությանը, ընդգծել դրա կարևորությունն ու զարգացման ներուժի հնարավորությունները:

Դեսպան Կոպիրկինին իմ երախտագիտությունն եմ հայտնել Ռուսաստանի Դաշնության կողմից ՀՀ-ին որպես մարդասիրական օգնություն  տրամադրված  «Ուազ»  մակնիշի 3 միավոր մեքենայի և «Ուրալ» մակնիշի 6 հրշեջ-փրկարարական ավտոմեքենայի համար: 

Հանդիպման ավարտին  պատրաստակամությունն եմ հայտնել համագործակցել ռուսական կողմի հետ տարբեր ծրագրերի շրջանակներում՝ ինչպես գործնական, այնպես էլ կրթական ոլորտներում։