Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վահան Քերոբյանի գլխավորությամբ քննարկվել են բնակելի ֆոնդի և շրջանառու միջոցների օպտիմալացմանը վերաբերող հարցեր

Վահան Քերոբյանի գլխավորությամբ քննարկվել են բնակելի ֆոնդի և շրջանառու միջոցների օպտիմալացմանը վերաբերող հարցեր
Հասարակություն
20:57, 29 июль 2022


ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում նախարար Վահան Քերոբյանի գլխավորությամբ կազմակերպվել է աշխատանքային քննարկում, որին մասնակցել են ֆինանսների, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, Պետական եկամուտների և Քաղաքաշինության կոմիտեների, Երևանի քաղաքապետարանի և այլ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներ։
 
Հանդիպման նպատակն էր քննարկել բազմաբնակարան բնակելի ֆոնդի և շրջանառու միջոցների օպտիմալացմանը վերաբերող մի շարք հարցեր։
 
Անդրադարձ է կատարվել բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանային ֆոնդի նորացման և արդիականացման խնդիրներին, ինչպես նաև բնակարանաշինության ոլորտում trade-in համակարգի ներդրմամբ պիլոտային ծրագրի իրականացման հնարավորությանը։
 
Հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն առաջարկության տեսքով կներկայացվեն ՀՀ Կառավարություն՝ հետագա ընթացքը իրականացնելու նպատակով։