Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աղավնոյում կազմակերպված գողությունների մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում

Աղավնոյում կազմակերպված գողությունների մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում
Հասարակություն
14:22, 06 август 2022
Համացանցի հայկական տիրույթում շրջանառվող լուրերը, թե իբր Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքում կազմակերպված գողություններ են կատարվում, իրականությանը չեն համապատասխանում։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության լրատվության և հանրության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

«Այս պահին Աղավնոյում համայնքի ղեկավարի ու բնակիչների կողքին են Ոստիկանության Քաշաթաղի շրջբաժնի ծառայողները։ Գողության և կամ այլ իրավախախտումներ ու դեպքեր Աղավնոյում չեն արձանագրվել։ ՆԳ նախարարությունը հորդորում է բնակիչներին չտրվել ակնհայտ կեղծիք պարունակող նյութերին և հիմք ընդունել միայն պաշտոնական լրահոսը»,- մանրամասնել է Հ. Թադևոսյանը:


Թեմային անդրադարձել է նաև ԱԺ պատգամավոր, «Արդարություն» խմբակցության անդամ Կարեն Հովհաննիսյանը, ով ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ գտնվում է Աղավնո համայնքում և հաստատել՝ այնտեղ թալանի որևէ դեպք չի արձանագրվել։