Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանի քաղաքապետը հանձնարարել է նախապատրաստել ևս 15 նոր տրոլեյբուսի ձեռքբերման հայտ

Երևանի քաղաքապետը հանձնարարել է նախապատրաստել ևս 15 նոր տրոլեյբուսի ձեռքբերման հայտ
Հասարակություն
14:41, 08 август 2022
«Երևանի էլեկտրատրանսպորտ» ընկերությունն այսօր ուղևորափոխադրումն իրականացնում է ավելի քան չորս տասնամյակ շահագործվող տրոլեյբուսներով: Իրավիճակը շտկելու նպատակով Երևանի քաղաքապետը հանձնարարել է նախապատրաստել ևս 15 նոր տրոլեյբուսի ձեռքբերման հայտ: Այդպես, ծրագրի արդյունքում 51 տրոլեյբուսից 30-ը կփոխարինվեն: Բացի այդ, հավաքակայանում շարժակազմի լվացման համար կկառուցվի նոր, ժամանակակից կայան: Մրցույթն արդեն կայացել է:

***

Քաղաքապետի հանձնարարությամբ հսկողություն է սահմանված Երևանի շինհրապարակներում աշխատանքների որակի, կահավորման, նախագծերի և շինարարության թույլտվությունների համապատասխանության նկատմամբ: Ապրիլի 25-ից մինչ օրս արձանագրվել է խախտման 171 դեպք, որից 100-ը՝ շինարարության ընթացքում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքերի առնչությամբ: Քաղաքում այսօր կառուցվող 237 շենքերից 49-ն էլ առայժմ նախազգուշացվել և ծանուցվել են:

***

Բացօթյա ապօրինի առևտուրը մայրաքաղաքում վերացնելու նպատակով առևտրի և ծառայությունների վարչությունը և հասարակական կարգի պահպանության ծառայությունը վարչական շրջանների աշխատակազմերի և ոստիկանության հետ ամենօրյա ստուգայցեր են իրականացնում: Նախորդ շաբաթ կազմվել է 30 արձանագրություն: