Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գորիսի ոստիկաններն ապօրինի փայտանյութով բեռնատարներ են հայտնաբերել․ տեսանյութ

Սեպտեմբերի 3-ին ոստիկանության գորիսի ծառայողները Տաթև համայնքում ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով կանգնեցրել են 38-ամյա քաղաքացու վարած ԶԻԼ-ը:

ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ տղամարդը ներկայացրել է ՀայԱնտառ ՊՈԱԿ-ի կողմից տրված փաստաթուղթ՝ 8 խմ փայտանյութի տեղափոխման համար, սակայն մեքենայի թափքում եղել է 10 խմ փահտանյութ:

Գորիսի ոստիկանները Հալիձորի ճանապարհին ևս ապօրինի փայտանյութով բեռնատարներ են հայտնաբերել, որոնք բեռնված են եղել խոտի հակերով, իսկ դրանց տակ փայտանյութ է եղել:

Հանգամանքները պարզվում են, մեքենաները տեղափոխվել են հատուկ պահպանվող տարածք: