Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանի ավագանու 9-րդ նստաշրջանի 1-ին նիստը մեկնարկել է խմբագրված օրակարգով

Երևանի ավագանու 9-րդ նստաշրջանի 1-ին նիստը մեկնարկել է խմբագրված օրակարգով
Հասարակություն
16:26, 13 сентябрь 2022
Ադրբեջանական ռազմական լայնածավալ սադրանքի հետևանքով ՀՀ պետական սահմանի առանձին հատվածներում ստեղծված լարված իրավիճակով պայմանավորված՝ Երևանի ավագանու 9-րդ նստաշրջանի 1-ին նիստը մեկնարկել է խմբագրված օրակարգով:

Հրատապության կարգով օրակարգում ընդգրկվել են այն հարցերը, որոնք անհրաժեշտ են մայրաքաղաքի բնականոն կյանքն ապահովելու համար:

Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրում Եվրասիական բանկի վարկային ծրագրով նախատեսված է ոռոգման ներքին ցանցի շինարարություն, որի արժեքը շուրջ 160 մլն դրամ է: 

Հաշվի առնելով, որ արժեքի 10%-ը հանդիսանում է համայնքի պարտադիր համաներդրման չափը և համայնքն այդ հնարավորությունը չունի՝ ավագանու որոշմամբ միջոցները կտրամադրվեն Երևանի բյուջեի պահուստային ֆոնդից: Երևանը տարբեր նախաձեռնություններով գտնվում է փոքր համայնքների կողքին և այս դրամաշնորհը դրա հերթական վկայությունն է:

Երևանի ավտոբուսային հավաքակազմը կհամալրվի ևս 15 նոր ավտոբուսով: Ավագանին հավանություն տվեց բյուջեում փոփոխություն կատարելու որոշման նախագծին, որով այդ նպատակին կհատկացվի 663 մլն դրամ:

Բացի այդ, վերոնշյալ նախագծով նաև 44-օրյա պատերազմի ժամանակ անհայտ կորած կամ Ադրբեջանի կողմից գրավյալ տարածքներում մնացած ավտոմեքենաների առումով արտոնություններ կտրամադրվեն պատերազմի մասնակիցներին և զոհվածների ընտանիքներին:

Նույն նախագծով «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմարկին էլ շուրջ 2 մլրդ դրամ կհատկացվի՝ հարկային պարտավորությունները մարելու համար:

Երևանի ավագանին հաստատել է նաև քաղաքի գլխավոր հատակագծի նախագծի մշակման նախագծային առաջադրանքը:
Երևանի ավագանու հաջորդ հերթական նիստը կգումարվի հոկտեմբերի 18-ին: