Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դիվերսանտների մասին շուխուռ կար, պարզվեց՝ սուրճի հարց է․ Սամվել Մարտիրոսյան

Դիվերսանտների մասին շուխուռ կար, պարզվեց՝ սուրճի հարց է․ Սամվել Մարտիրոսյան
Հասարակություն
14:19, 20 сентябрь 2022
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Դիվերսանտների մասին շուխուռ կար։ Հետո պարզվեց, սուրճի հարց է։ Հիմա թեմայի շուրջ

Մարդիկ փորձում են զգոն լինել։ Բայց դե ամեն բան, նման դեպքերում, կարող է կասկածելի թվա։ Սա մեկ լուծում ունի, երեք կետից.

Ա. ԱԱԾն թեժ գիծ է բացում եւ բոլոր կասկածելի դեպքերը իրենց են ուղարկվում։ Որ համ մարդիկ հանգիստ լինեն, համ էլ, հետը տնից , տեղից, կարող ա տակը մի բան լինի։

Բ. Մարդիկ սոցցանցերով սենց բաները չեն տարածում։ Հատկապես, եթե մեծ լսարան ունես, ու դու չես դիվերսանտներին տեսել, երեւի թե, չարժե բոլորին ահաբեկել։ Իմացար, զանգի ԱԱԾ թեժ գիծ։ Բայց էդ գիծը պետք ա լինի սկզբից։ Գիծը չկա, մարդիկ գրում են սոցցանցերում։

Գ. Բարձրաստիճան պաշտոնյաները հիսուն անգամ չափում են, հետո մտքեր արտահայտում։ Օրինակ, խուճապի հիմքերից մեկը Ալեն Սիմոնյանի ասածն էր, որը, երեւի, վերաբերում էր սահմանային բախումներին։ Բայց քանի որ հստակ չէր միտքը, մարդիկ կոնկրետ այլ կերպ էին հասկացել։ Ու մարդկանց մեղադրել չի լինի»,-գրել է նա։