Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ըստ ՌԴ Տուապսեի շրջանի մոբիլիզացիոն ցուցակի՝ զորակոչվածների մոտ 90%-ը հայեր են․ Ռուբեն Մեհրաբյան

Ըստ ՌԴ Տուապսեի շրջանի մոբիլիզացիոն ցուցակի՝ զորակոչվածների մոտ 90%-ը հայեր են․ Ռուբեն Մեհրաբյան
Հասարակություն
21:39, 21 сентябрь 2022

Այսօր վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռուստատեսային ուղերձով հանդես եկավ  և հայտարարեց երկրում մասնակի մոբիլիզացիայի մասին՝ խոսելով Ուկրաինայում  իրավիճակից։ 

«Զորակոչի են ենթարկվում միայն այն քաղաքացիները, որոնք այս պահին պահեստազորում են և առաջին հերթին նրանք, որոնք ծառայություն են անցել զինված ուժերում, ունեն որոշակի ռազմաուսումնական մասնագիտություն և համապատասխան փորձ»,-ասաց Պուտինը։ 

Ապա նշվեց, որ ՌԴ օրենք է ընդունվել, ըստ որի՝ զորակոչից խուսափոխները կդատապարտվեն մինչև 10 տարի ազատազրկման։

Զորակոչի մեկնարկը տրված է, որը, ի դեպ, ոգևորությամբ ու հայրենիքին ծառայելու պատրաստակամությամբ չեն ընդունել ՌԴ քաղաքացիները։ Բողոքի ակցիաներ են ընթանում ՌԴ քաղաքներում, ի մասնավորի՝ Սանկտ Պետերբուրգում։

Վերոնշյալի առնչությամբ գրառում է կատարել «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը։

«Հայերին հավաքում են»,- գրել է նա ու կոչ արել անցնել սահմանն ու վերադառնալ հայրենիք։ Մեհրաբյանը նաև Տուապսե շրջանի մոբիլիզացիոն ցուցակն է հրապարակել, որտեղ երևում է, որ զորակոչվածների մոտ 90%-ը հայեր են։

«Հիմա հասկացա՞ք ինչի մասին է խոսքը»,- գրել է նա։

Ըստ շրջանառվող ցուցակի՝ Տուապսեի բնակչությունը կազմում է 63000 մարդ։ Բնակչության 75,2%-ը ռուսներ են, 8,5%-ը՝ հայեր և զորակոչվածների մոտ 90%-ը հայեր են։