Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինքնազգացողությունս լավ է, շուտով կվերադառնամ աշխատանքի, ավտովթարը տեղի է ունեցել ոչ իմ մեղքով. Տավրոս Սափեյան

Ինքնազգացողությունս լավ է, շուտով կվերադառնամ աշխատանքի, ավտովթարը տեղի է ունեցել ոչ իմ մեղքով. Տավրոս Սափեյան
Հասարակություն
17:53, 28 сентябрь 2022
«Ես այսօր դուրս եմ գրվել հիվանդանոցից, ինքնազգացողությունս լավ է, շուտով կվերադառնամ աշխատանքի»,- այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Թալին համայնքի ղեկավարի պաշտոնակատար, օրերս ՏԻՄ ընտրություններում ձայների մեծամասնություն ստացած ՔՊ թեկնածու Տավրոս Սափեյանը։

Նշենք, որ երեկ՝ սեպտեմբերի 27-ին, մամուլում տարածվեց տեղեկատվություն այն մասին, որ Թալին համայնքի ղեկավարի պաշտոնակատարն ավտովթարի է ենթարկվել։ Տավրոս Սափեյանն իր գրառմամբ ընդգծել է, որ ավտովթարն իր մեղքով չի տեղի ունեցել. «Հարգելի՛ քաղաքացիներ, հարազատներ, ընկերներ, 
երեկվանից բազմաթիվ հեռախոսազանգեր եմ ստանում՝ սեպտեմբերի 27-ին Երևանում, ժամը 00։05-ի սահմաններում Հրազդանի կիրճում տեղի ունեցած ավտովթարի հետ կապված։ Ավտովթարի ենք ենթարկվել ես ու հորեղբորս աղջիկը՝ հիվանդանոցում գտնվող հորեղբորս տեսակցելուց հետո, ճանապարհին։ 
Ուզում եմ հայտնել, որ ավտովթարը տեղի է ունեցել ոչ իմ մեղքով. բարձր արագությամբ, հանդիպակաց երթևեկելի գոտուց իմ մեքենային է բախվել մեկ այլ մեքենա»,- գրել է նա։ 

Տավրոս Սափեյանը հայտնել է նաև, որ այսօր դուրս է գրվել հիվանդանոցից, ինքնազգացողությունը լավ է, շուտով կվերադառնա աշխատանքի. «Այս պահին քրոջս առողջական վիճակը կայուն է, նա վիրահատվել է, առաջիկայում ևս մեկ վիրահատության պետք է ենթարկվի։  Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր մտահոգված են մեր առողջությամբ, սրտացավ են մեզ համար։ Շնորհակալ եմ բոլոր հեռախոսազանգերի, մաղթանքների համար։ 
Աստված պահապան բոլորիս»։