Քաղաքացիակենտրոն
լրատվություն

17-ամյա պատանին դանակահարել էլ հասակակցին

17-ամյա պատանին դանակահարել էլ հասակակցին
Հասարակություն
11:45, 06 октябрь 2022

Հոկտեմբերի 5-ին` ժամը 22.25-ին, հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «որովայնի առաջնային պատի և ձախ արմնկային հոդի ծակած-կտրած վերք» ախտորոշումով բուժօգնության է տեղափոխվել 17-ամյա պատանի:
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են Տավուշի մարզի Պտղավան բնակավայրի 17-ամյա բնակչին մարմնական վնասված պատճառողի ինքնությունը: Բացատրական աշխատանքի շնորհիվ ժամը 01.30-ին նույն մարզի Հաղթանակ բնակավայրի 17-ամյա բնակիչը ներկայացել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժին և ներկայացրել դիմում-մեղայական, որ հասակակից պատանուն ինքն է դանակահարել:
Դիմում-մեղայականը ներկայացվել է նախաքննական մարմին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: