Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ատեստավորում չանցած զինվորականները կշարունակեն աշխատել հին աշխատավարձով. Նրանց կտրվի ատեստավորում անցնելու հնարավորություն. Փաշինյան

Ատեստավորում չանցած զինվորականները կշարունակեն աշխատել հին աշխատավարձով. Նրանց կտրվի ատեստավորում անցնելու հնարավորություն. Փաշինյան
Հասարակություն
10:48, 13 октябрь 2022
Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով զինված ուժերի կազմակերպման վերաբերյալ բողոքներին, ասաց. «Մի հարց կա, որի առնչությամբ կարծես ոչ մի բողոք չի հնչել. դա սննդի կազմակերպման հարցն է: Որովհետև ժամանակին մենք հասցրինք բարեփոխումներ անել, որոնք բարդ անցան, ընդ որում, ես հիմա էլ դա ավարտված չեմ համարում: Մեծ հաշվով ես ավարտված կհամարեմ այն ժամանակ, երբ մենք նոր մրցույթները կանցկացնենք: Ինստիտուտն ու համակարգը կստեղծվի, և մենք իր հետ համարյա առնչություն չենք ունենա»:

Վարչապետն ընդգծեց, որ բարեփոխումների ճանապարհից չպետք է շեղվել:

Անդրադառնալով ատեստավորում անցած պայմանագրային զինծառայողների աշխատավարձի բարձրացման ժամկետներին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց. «Սա այն պարագան չէ, որ անպայման այս ամսաթվից. նախ օրենքը պետք է ընդունվի և մտնի ուժի մեջ. ես հույս ունեմ, որ դա տեղի կունենա հնարավորինս արագ: Երկրորդ փուլը ատեստավորման հենց ստանդարտի սահմանումն է և ատեստավորման հուսալի համակարգի ձևավորումը:

Զինվորականներն իրենք արդեն պետք է դիմեն, իհարկե չեն կարող բոլորը միանգամից ատեստավորում անցնել՝նախարարությունը կորոշի, թե ինչ հերթականությամբ և ինչ առաջնահերթությամբ են այս խնդիրները լուծվում: Ատեստավորում չանցած զինվորականները կշարունակեն աշխատել հին աշխատավարձով, և նրանք ևս մեկ կամ երկու անգամ հնարավորությունկունենան ընթացիկ ատեստավորումն անցնելու»: