Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սուրեն Պապիկյանը ներկայացրեց պայմանագրային զինծառայողների ատեստավորման գործընթացի նախագիծը․ տեսանյութ

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին հարցը քննարկվեց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում, որտեղ ներկա էր նաև ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը։

Հիմնական զեկուցող Պապիկյանը նշեց, որ պայմանագրային զինվորական ծառայության գրավչությունը բարձրացնելու նպատակով անմիջականորեն մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պայմանագրային սպայական, ենթասպայական և շարքային կազմի զինծառայողների համար նախատեսվում է սահմանել հավելավճար` կամավոր ատեստավորում անցնելու դեպքում։ Նախարարը նշեց նաև, որ պայմանագրային զինվորական ծառայության նոր անցնող կամ պահեստազորից կրկին վերականգնվող ծառայողները ենթակա կլինեն ատեստավորման ծառայության անցնելուց ոչ շուտ քան երեք ամիս առաջ և ոչ ուշ, քան ծառայության 4-րդ ամիսը լրանալուն պես։

Խոսքը վերաբերում է նաև «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցներին։ Ատեստավորումը չանցած պայմանագրայիններին հնարավորությունը կարող են վերաատեստավորվել ոչ ավելի քան տարի երկու անգամ, իսկ ատեստավորումն անցած զինծառայողները ենթակա են լինելու կրկին ատեստավորման յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ` հավելավճարի հաշվարկումը շարունակելու պայմանով։

«Դիցուկ, զինծառայողը ատեստավորվել է, երեք տարի անց մենք պետք է կրկին անգամ նրան հրավիրենք ատեստավորման, որը պարտադիր է լինելու, որպեսզի նրա հավելավճարը պահպանվի։ Այսինքն, դրանով մենք փորձում ենք կազմ ու պատրաստ պահել զինվորականին։ Հավելավճարի չափերը և վճարման կարգը սահմանվում է կառավարության որոշմամբ»,- ասաց Սուրեն Պապիկյանը։

Մանրամասները տեսանյութում