Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ներողություն ենք խնդրում առաջացած խնդրի համար ու հայտնում մեր մեծ շնորհակալությունը Էդգարին

Ներողություն ենք խնդրում առաջացած խնդրի համար ու հայտնում մեր մեծ շնորհակալությունը Էդգարին
Հասարակություն
20:22, 26 апрель 2021
ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Հարգելի ընկերներ,
Րոպեներ առաջ Արցախյան 2-րդ պատերազմի հերոսներից Էդգար Մարկոսյանը գրառում արեց` կապված ԱՆ ուղարկված գրության պատասխանի հետ։ Անմիջապես զանգել եմ ԱՆ նախարար տիկին Ա.Ավանեսյանին, ով նույնպես շփոթվեց նման պատասխանից։ 

Առողջապահության նախարարությունից անմիջապես խոսել են Էդգարի հետ,  ներողություն խնդրել ու հստակեցրել խնդիրը։

Ցավոք, նման խնդիրներ հաճախ են լինում կապված մեծ թվով դիմումների, պահանջվող փաստաթղթերի, տեղեկանքների և ընթացակարգերի հետ։ Բայց նաեւ ամեն մի խնդրի հետեւից գնում ենք։ Շատերը կփաստեն։ 

Եվս մեկ անգամ ներողություն ենք խնդրում առաջացած խնդրի, անհարմարություն պատճառելու համար ու հայտնում մեր մեծ շնորհակալությունը Էդգարին և մեր մյուս հերոս տղերքին։ 

Ի դեպ, Էդգարն էլ իմ համերկրացին է, ում սխրանքների մասին պատիվ եմ ունեցել անդրադառնալու»։

Նշենք, որ մոտ 1 ժամ առաջ Էդգար Մարկոսյանը գրել էր.

«Էսօր ինձ զանգում են ՀՀ առողջապահության նախարարություն -ից ու ասում են դուք վիրահատության համար պետ.պատվերի իրավունք չունեք, ու 2-րդ արդեն վիրահատվել եք << էլ ինչ եք ուզում>>: Ուրեմն կրկին ասեմ շնորհակալ եմ բժիշկ Արման Պարգևի Հակոբյանին և Tatevik Piltakyan -ին ու ողջ Նաիրի բ/կ-ի անձնակազմին` ինձ անհարմարություն Չ'պատճառելու համար։ 

Հա ու նշեմ. ես իրանց ասած <<փաստաթղթայինն>> էլ ունեմ, որ վնասվածքը ստացել եմ ծառայության(պատերազմի) ընթացքում։ Ուղղակի նախարարության էՏ <<աշխատակցի>>  անունը չիմացա, բայց շատ կուզենաի գտնեի իրան»: 

Ապա րոպեներ առաջ՝ գրառել.

«Ընկերներ ջան չէի սպասում, որ նման արձագանք կգտնի էս ամենը, բայց ասեմ ՀՀ առողջապահության նախարարություն -ից ինձ զանգեց աշխատակազմի ղեկավար Վարդուհին, հետո էլ էն մարդը ում ինձ էդ պատասխանն էր տվել ու ներողություն խնդրեց, շնորհակալ եմ, որ մտահոգվեցիք ու նման արձագանք գտավ խնդիրս)»