Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի ծառայողական ավտոմեքենան վթարի է ենթարկվել

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի ծառայողական ավտոմեքենան վթարի է ենթարկվել
Հասարակություն
17:12, 26 январь 2023
Հայաստանի անվտանգության խորհրդի գրասենյակից հաստատում են տարածվող լուրերն Անվտանգության խորհրդի քարտուղարի ծառայողական ավտոմեքենայի վթարի մասին: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ Անվտանգության խորհրդի գրասենյակից հաստատեցին լուրը՝ հայտնելով, որ վթարի հետևանքով տուժածներ չկան:

- Ինչպե՞ս կմեկնաբանեք այսօր վաղ առավոտից տարածվող տեղեկությունը, ըստ որի ԱԽ քարտուղարի ծառայողական մեքենան վթարի է ենթարկվել:

-  Տեղեկությունը համապատասխանում է իրականությանը և բարեբախտաբար տուժածներ չկան: Դեպքից անմիջապես հետո իրականացվել է Քարտուղարի ծառայողական մեքենայի վարորդի սթափությունը պարզելու փորձաքննություն, ինչը փաստել է վարորդի սթափ լինելը: Հավելենք նաև, որ ԱԽ քարտուղարը ավտոմեքենայում չի եղել: