Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կստեղծվի Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի հոբելյանական հանձնաժողով․ վարչապետը հաստատել է անհատական կազմը

Կստեղծվի Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի հոբելյանական հանձնաժողով․ վարչապետը հաստատել է անհատական կազմը
Հասարակություն
18:26, 27 январь 2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշում, որում ասվում է․

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝

1. Հայ մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակը 2023 թվականին նշելու նպատակով ստեղծել Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի հոբելյանական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Հոբելյանական հանձնաժողովին` 1-ամսյա ժամկետում մշակել հոբելյանական միջոցառումների ծրագիրը` ծախսերի նախահաշիվը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ: