Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատարանը մերժել է փոխել Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը

Դատարանը մերժել է փոխել Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը
Հասարակություն / Իրավունք
20:15, 06 февраль 2023
Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Արմեն Հովհաննիսյանի նախագահությամբ, մերժել է Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու կամ գրավով նրան ազատ արձակելու վերաբերյալ Տոնոյանի պաշտպանական կողմի հատուկ վերանայման բողոքը։ Այդ մասին հայտնում են Տոնոյանի փաստաբանական թիմից։

Նշվում է, որ որոշումը բողոքարկվելու է պաշտպանների կողմից։

Հիշեցնենք՝ Դավիթ Տոնոյանն արդեն 1 տարի 5 ամիս է կալանավայրում է «անպիտան հրթիռներ» անունը ստացած քրեական գործի պատճառով։

Տոնոյանն անցնում է ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահմանն առնչվող քրեական գործով: Տոնոյանը կալանավորվել է 2021 թվականի սեպտեմբերի 30-ին: Այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն նաև Հայաստանին զենք մատակարարող ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանը և Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը: