Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պարեկային ծառայողը բռնվել է սեփական գյուղում գողության անելիս և ծեծի ենթարկվել․ ՔԿ-ն նախաձեռնել է քրեական վարույթ

Պարեկային ծառայողը բռնվել է սեփական գյուղում գողության անելիս և ծեծի ենթարկվել․ ՔԿ-ն նախաձեռնել է քրեական վարույթ
Հասարակություն
16:17, 02 март 2023
Civic.am-ի ունեցած տեղեկություններով՝ այս գիշեր Շիրակի մարզի պարեկային ծառայության սպան Արագածոտնի մարզի Կարբի գյուղում բնակարանային գողության ժամանակ բռնվել է ու բռնության ենթարկվել։

Բնակարանային գողության փորձի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 44-254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։  Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

«Մեկ անձ բռնվել է դեպքի վայրում՝ գյուղի բնակչության օգնությամբ, նախնական տվյալներով վայր ընկնելու հետևանքով ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել բուժկենտրոն։ Անձը ձերբակալվել է։ Նույն գյուղում և հարակից գյուղում նույն օրը նաև այլ տներ ապօրինի մուտք գործելով գողություն կատարելու մասին հաղորդումներ են ստացվել, որոնցով ևս նախաձեռնվել է քրեական վարույթ։ Բոլոր նշված դեպքերի հանգամանքները պարզելու ուղղությամբ իրականացվում է նախաքննություն»,-ասաց Աբրահամյանը։