Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ոչ միայն Ներքին Խնձորեսկը եւ Քարահունջը, այլ նաեւ՝ Վարդենիսի տարածաշրջանի որոշ համայնքներ անհրաժեշտության դեպքում կներառենք սահմանամերձ համայնքների ցանկում․ Սոցապ նախարար

Ոչ միայն Ներքին Խնձորեսկը եւ Քարահունջը, այլ նաեւ՝ Վարդենիսի տարածաշրջանի որոշ համայնքներ անհրաժեշտության դեպքում կներառենք սահմանամերձ համայնքների ցանկում․ Սոցապ նախարար
Հասարակություն
14:06, 18 февраль 2021
«Կառավարության որոշմանը համապատասխան՝ Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերի 39 նոր համայնք ներառվեցին սոցիալական աջակություն ստացող համայքների ցանկում, որոնք կստանան աջակցություն՝ կոմունալ վճարումների փոխհատուցման, գույքի փոխհատուցման, որոշ չափանիշներ կան սահմանված, որոշակի մեթոդաբանություն կա, որոշ համայնքների հետ կապված կան որոշակի առաջարկներ, դժգոհություններ։ Երեկ ես նաեւ նշել եմ, որ այս պահին քննարկում ենք նաեւ ոչ միայն երկու համայնքները՝  Ներքին Խնձորեսկ եւ Քարահունջ, այլ նաեւ՝ Վարդենիսի տարածաշրջանում, այդ համայքների քննարկումների արդյունքում անհրաժեշտության դեպքում կներառենք սահմանամերձ համայնքների ցանկում»,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց սոցապ նախարար Մեսրոպ Առաքելյանը։

Անդրադառնալով արցախցիներին տրամադրվող աջակցությանը՝ Առաքելյանը ասաց․ «Այն աջակցությունը, որ տրամադրվում է Հայաստանի եւ Արցախի կառավարությունների կողմից լիարժեք բավարար են, որ լուծեն այն սոցիալական խնդիրները, որոնք պատերազմի հետեւանքով առաջացել են։ Մոտավորապես պատկերավոր ասած՝ միջին արցախցի ընտանիքին  մոտավորապես պետական աջակցությունը կազմում է 320.000 դրամ»։

Առաքելյանի խոսքով ՝ այս պահին հաստատված միջոցառումների ընդհանուր բյուջեն կազմում է մոտ 55 միլիարդ դրամ, որից 21.5 միլիարդը արդեն հատկացվել է.  «Այսօրվա հաստատված միջոցառումը ենթադրում է մինչեւ 35 միլիարդի ֆինանսավորում, դրանք իրականացվում են մեր բյուջեի վերաբաշխումների միջոցով»,- նշեց նա։

Ըստ նախարարի՝ Արցախի բնակչությունը մոտավորապես 140.000 է, որից 30.000 եւ մի փոքր ավելին է գտնվում Հայաստանում. այսօրվա հաստատված ծրագրով նրանցից յուրաքանչյուրին տրամադրվում է 68.000 դրամ եւ օգտվում են հյուրընկալության ծրագրից եւ այդ մասով նույնպես աջակցություն է տրամադրվում.  «Այս պահին շինարարաություն է իրականացվում Արցախում եւ քայլ առ քայլ նրանց հնարավորություն կտրվի վերադառնալ Արցախ»,- հավելեց նա։