Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Մխիթար Հերացու» անվան մեդալով է պարգևատրվել Արտաշատի բժշկական կենտրոնի տնօրեն Հայկ Համբարձումյանը

«Մխիթար Հերացու» անվան մեդալով է պարգևատրվել Արտաշատի բժշկական կենտրոնի տնօրեն Հայկ Համբարձումյանը
Հասարակություն
15:46, 25 май 2021
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով պատերազմի հետևանքով տուժած զինծառայողներին և խաղաղ բնակչությանն անհրաժեշտ բժշկական և մարդասիրական օգնություն ցուցաբերելու գործում ներդրած ավանդի և դրսևորած անձնվիրության, ինչպես նաև կորոնավիրուսային համավարակի կանխարգելման, վերահսկման և բուժման աշխատանքների կազմակերպման և իրականացման գործում ներդրած ավանդի համար «Մխիթար Հերացու» անվան մեդալով է պարգևատրվել Արտաշատի բժշկական կենտրոնի տնօրեն Հայկ Համբարձումյանը։

Երեկ նախագահի մոտ կայացած բուժաշխատողների հետ հանդիպմանը պարոն Սարգսյանը պարգևատրվածներին է հանձնել մեդալները՝ շնորհակալություն հայտնելով անձնվեր աշխատանքի համար։

Սիրով շնորհավորում ենք պարոն Համբարձումյանին՝ բարձր պարգևի առթիվ և մաղթում նորանոր հաջողություններ ու վերելքներ՝ առողջապահական մարտահրավերները պատվով հաղթահարելու շնորհակալ աշխատանքում։