Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանի քաղաքապետարանը հորդորում է քարոզչական պաստառները փակցնել միայն նախատեսված վայրերում

Երևանի քաղաքապետարանը հորդորում է քարոզչական պաստառները փակցնել միայն նախատեսված վայրերում
Հասարակություն
11:31, 03 июнь 2021
Երևանի քաղաքապետարանը հայտնում է․

«Քարոզչական պաստառները և այլ քարոզչական նյութերը փակցնել բացառապես դրա համար նախատեսված վայրերում: 

Խնդրում ենք այդ նպատակով չօգտագործել բնակելի կամ այլ շենքերի պատերը, սյուների մակերեսը և այլն: 

Աղտոտված մակերեսները մաքրելու համար համայնքը և բնակիչները հետո զգալի ռեսուրս են ծախսելու: 

Ստորև ներկայացնում ենք արտահերթ ընտրությունների կազմակերպման նպատակով քարոզչական պաստառներ փակցնելու համար անվճար տեղերի ցանկը Երևանում՝ ընդհանուր 336 տեղ»: