Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բրյունետի օգտին հնարավոր է քվեարկել նաև մրցույթին չմասնակցող երկրներից

Բրյունետի օգտին հնարավոր է քվեարկել նաև մրցույթին չմասնակցող երկրներից
Հասարակություն
22:12, 10 май 2023
«Եվրատեսիլում» Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետի օգտին հնարավոր է քվեարկել նաև մրցույթին չմասնակցող երկրներից: 

Հարկավոր է մուտք գործել www.esc.vote կայք և համոզվել, որ ձեր բանկային ու հեռախոսային քարտերը միջազգայնորեն ճանաչված են:

Օրինակ՝ եթե ցանկանում եք քվեարկել ԱՄՆ-ից, ապա ձեր բանկային և հեռախոսային քարտերը պետք լինեն ամերիկյան:

Մեկ բանկային քարտից կարող եք քվեարկել միանգամից 20 անգամ: Սա նշանակում է, որ եթե ցանկանում եք 20 ձայն տալ Հայաստանի օգտին, ապա դա պետք է միանգամից անել, քանի որ մեկ քարտով հնարավոր չէ երկրորդ անգամ քվեարկել:

Այս ձևով արված քվեարկությունը դիտարկվելու է որպես մեկ երկրից ստացված ձայն: