Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Չեխովի-Շևչենկոյի փողոցների խաչմերուկում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Չեխովի-Շևչենկոյի փողոցների խաչմերուկում
Հասարակություն
22:37, 18 июнь 2021
Երթևեկության անվտանգության բարելավման նպատակով 2021 թվականի հունիսի 19-ին Երևան քաղաքի Չեխովի փողոց-Շևչենկոյի փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Փոփոխության արդյունքում Չեխովի փողոցով երթևեկող տրանսպորտային միջոցները նշված խաչմերուկում կունենան երթևեկության առավելություն Շևչենկոյի փողոցով երթևեկող տրանսպորտային միջոցների նկատմամբ՝ տեղեկացնում է ՀՀ ՃՈ-ից: