Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Որոնողական աշխատանքները շարունակվում են Հադրութի շրջանում և Մարտակերտի Մատաղիս գյուղի ուղղությամբ

Որոնողական աշխատանքները շարունակվում են Հադրութի շրջանում և Մարտակերտի Մատաղիս գյուղի ուղղությամբ
Հասարակություն
16:52, 29 июнь 2021
Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական 2 ջոկատով շարունակվում են Հադրութի շրջանում և Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղի ուղղությամբ:

Արցախի ԱԻ պետական ծառայությունը տեղեկացնում է, որ արդյունքների մասին ծառայությունը երեկոյան կտրամադրի հավելյալ տեղեկատվություն:

2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունիսի 28-ը որոնումների ընթացքում հայտնաբերվել և տարհանվել է 1586 աճյուն: