Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երկու օր շարունակ լեփ-լեցուն դահլիճներ ու չդադարող ծափեր. «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը Գյումրիում էր

Երկու օր շարունակ լեփ-լեցուն դահլիճներ ու չդադարող ծափեր. «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը  Գյումրիում էր
Մշակույթ
20:12, 10 март 2024
Երկու օր շարունակ լեփ-լեցուն դահլիճներ ու չդադարող ծափեր. «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբն այսօր Գյումրիում էր:

Համերգների ընթացքում հնչել են Ֆրանց Շուբերտի «Անավարտ» սիմֆոնիան և Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետային սյուիտը՝ Ներսես Մկրտչյանի ղեկավարմամբ:

Այս անգամ հանդիսատեսի հետ միասին երաժշտական երեկոն վայելել է նաև նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր էդուարդ Թոփչյանը: