Հայ ժողովուրդը կորցրեց մեր ժամանակների բացառիկ դերասանուհիներից մեկին. ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ժենյա Ներսիսյանի մահվան կապակցությամբ
Մշակույթ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ վաստակավոր արտիստ Ժենյա Ներսիսյանի մահվան կապակցությամբ:
Հեռագրում, մասնավորապես, ասված է.
«Խոր վշտով տեղեկացա ՀՀ վաստակավոր արտիստ Ժենյա Ներսիսյանի մահվան մասին։
Հայ ժողովուրդը կորցրեց մեր ժամանակների բացառիկ դերասանուհիներից մեկին, ով իր կերտած կերպարներով հայ թատրոնի լավագույն ներկայացուցիչներից էր: Տաղանդավոր արտիստը ելույթ է ունեցել ոչ միայն հայրենիքում, այլև արտերկրում՝ բեմադրելով բազմաթիվ ներկայացումներ, դասավանդելով հայ գրականություն ու բեմարվեստ:
Անգնահատելի է տիկին Ավետիսյանի ներդրումը հայ թատրոնի կայացման ու զարգացման գործում, նրա բեղմնավոր գործունեությունն իր ուրույն տեղը կզբաղեցնի հայ թատերարվեստի հարուստ ժառանգության մեջ:
Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում տիկին Ներսիսյանի ընտանիքին, գործընկերներին, երկրպագուներին և կիսում կորստյան վիշտը»։