Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայտարարվում է «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնի բաց մրցույթ. ինչպես պետք է դիմել

Հայտարարվում է «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնի բաց մրցույթ. ինչպես պետք է դիմել
Գիտություն
18:59, 26 октябрь 2022
«Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի կառավարչի (այսուհետ` ռեկտոր) պաշտոնի համար:

Այս մասին հայտնում է «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը։

«Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում կարող է ընտրվել Հայաստանի Հանրապետության գործունակ չափահաս այն քաղաքացին, որն ունի գիտական աստիճան և առնվազն հինգ տարվա ակադեմիական և գիտական գործունեության ստաժ:

Ռեկտորի պաշտոնի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

ա) ինքնաառաջադրման դեպքում՝ դիմում, իսկ ԲՊՀ կառուցվածքային ստորաբաժանումների կողմից առաջադրվելու դեպքում՝ ստորաբաժանման համապատասխան որոշումը և հավակնորդի գրավոր համաձայնությունը,

բ) գունավոր լուսանկար 3x4 չափսի,

գ) անձնական տվյալների թերթիկ, որում նշված է մշտական բնակության հասցեն, քաղաքային կամ բջջային հեռախոսահամարները, էլեկտրոնային փոստի հասցեն,

դ) բարձրագույն կրթության դիպլոմի և գիտական աստիճանը հավաստող վկայագրի պատճեններ,

ե) կադրերի հաշվառման անձնական թերթիկ՝ հաստատված վերջին աշխատավայրի կողմից (եթե այն գործում է),

զ) հրատարակված գիտական աշխատանքների, գրքերի, մեթոդական ձեռնարկների և այլ աշխատությունների ցուցակ,

է) հավակնորդի գործունեության ծրագիր՝ փակ և իր կողմից ստորագրված ծրարով, որը բացվում է հայտերի ընդունման վերջնաժամկետից հետո:

«զ» և «է» կետերով նախատեսված տեղեկատվությունը ներկայացվում է նաև էլեկտրոնային կրիչով՝ «Microsoft Office Word» ծրագրին համապատասխանող ձևաչափով:

Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը` բն­օրինակներով) ներկայացնել 2022թ. հոկտեմբերի 21-ից մինչև նոյեմբերի 25-ը` ժամը 09:00-ից 18.00-ն (բացի շաբաթ, կիրակի և հանգստյան օրերից), «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի քարտուղարին՝ առձեռն կամ փոստով (հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, 0002, Թումանյան 42, ԲՊՀ, Առաջին մասնաշենք, թիվ 304(Ա) աշխատասենյակ, Հոգաբարձուների խորհրդի քարտուղար Հ. Փիլավջյան):

Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի դեկտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ին, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում:

Ռեկտորի պաշտոնի հավակնորդների առաջադրման, ընտրությունների անցկացման, ռեկտորի նշանակման և նրա հետ աշխատանքային պայմանագրի կնքման կարգը սահմանվում է ԲՊՀ հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության կանոնակարգով: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԲՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար Հասմիկ Փիլավջյանին (հեռ.՝ 060-830-111 (205), [email protected]):