Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առաջին արբանյակի կառավարման աշխատանքները իսպանացի գործընկերներից վերցնելու փուլում ենք, մինչեւ տարեվերջ էլ ընդունիչ կայանի աշխատանքները կավարտվեն. ԲՏԱ փոխնախարար

Հայկական արբանյակի կառավարման կենտրոնը մի քանի շաբաթ է, ինչ պատրաստ է շահագործման։ Հիմա առաջին արբանյակի կառավարման աշխատանքները՝ նաև փաստաթղթային մասով, իսպանացի գործընկերներից մեզ վրա վերցնելու փուլում ենք։ Այս մասին ի պատասխան Civic.am-ի հարցի՝ ասաց ԲՏԱ փոխնախարար Ավետ Պողոսյանը։

«Առաջիկա ամիսներին ընդունիչ կայանի տեղադրման և շահագործման աշխատանքները կավարտվեն, միևնույն ժամանակ ընթանում են երկրորդ արբանյակի վերաբերյալ շուկայի ուսումնասիրության աշխատանքներ»,- հավելեց փոխնախարարն ու տեղեկացրեց, որ ընդունիչ կայանը նախատեսված է շահագործել տարեվերջին։ Մանրամասն՝ տեսանյութում