Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կապահովվի ՀՀ մարզական ֆեդերացիաների լրացուցիչ ֆինանսավորումը՝ Եվրոպայի և աշխարհի առաջնություններին պատշաճ մասնակցության նպատակով

Կապահովվի ՀՀ մարզական ֆեդերացիաների լրացուցիչ  ֆինանսավորումը՝  Եվրոպայի և աշխարհի առաջնություններին պատշաճ  մասնակցության նպատակով
Սպորտ
16:59, 30 ноябрь 2023
Կառավարությունն ընդունել է որոշում՝ ՀՀ մարզական ֆեդերացիաներին և Երևանի շախմատի ֆեդերացիային լրացուցիչ գումար տրամադրելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Լրացուցիչ ֆինանսավորմամբ ֆեդերացիաները Հայաստանի Հանրապետությունում կկազմակերպեն միջազգային մրցաշարեր և առաջնություններ, աշխարհի և Եվրոպայի առաջնություններին և վարկանիշային մրցաշարերին լավագույնս նախապատրաստվելու համար կկազմակերպեն ուսումնամարզական հավաքներ, այդ թվում՝ համատեղ ուսումնամարզական հավաքներ այլ երկրների հավաքականների հետ: Բացի այդ, ֆեդերացիաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի, կավելացվեն աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մասնակիցների թիվը: Արդյունքում՝ ակնկալվում են տարբեր տարիքային խմբերի Եվրոպայի և աշխարհի առաջնություններում մեդալների նվաճում, մարզական արդյունքների աճ։