Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մարգարիտա Առաքելյանը նույնպես հռչակվեց ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն

Մարգարիտա Առաքելյանը նույնպես հռչակվեց ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն
Սպորտ
22:48, 01 октябрь 2021
Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ-20 տարեկանների առաջնության աղջիկների 87 կգ քաշային կարգում հաղթանակ է տարել մեր մարզուհի Մարգարիտա Առաքելյանը:

Նա երկամարտում ցույց է տվել 202 կգ (86+116) արդյունք և մեկ կիլոգրամով առաջ է անցել Հունգարիայի և Լեհաստանի ներկայացուցիչներից:
Մարգարիտա Առաքելյանն արդեն 7-րդ ոսկե մեդալն է նվաճում Հայաստանի համար այս առաջնությունում:

Այսօր հանդես կգան նաև 96 կգ քաշայիններ՝ Գարիկ Կարապետյանը և Արա Աղանյանը (Մ-23):