Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մխիթարյանի՝ Ինտեր տեղափոխությունը ձգձգվում է

Մխիթարյանի՝ Ինտեր տեղափոխությունը ձգձգվում է
Սպորտ
21:28, 23 июнь 2022
Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Միլանի «Ինտեր» տեղափոխությունը ձգձգվում է:
La Gazzetta dello Sport-ի փոխանցմամբ, պատճառն այն է, որ Մխիթարյանի՝ «Ռոմայի» հետ գործող պայմանագիրը մինչև հունիսի 30-ը լինելու է ուժի մեջ:

Սպասվում է, որ Մխիթարյանն արդեն հաջորդ շաբաթ կներկայացվի որպես միլանյան թիմի ֆուտբոլիստ:
 
Հիշեցնենք՝ հայ ֆուտբոլիստը երեկ՝ հունիսի 22-ին, բուժզննում է անցել նոր ակումբ տեղափոխվելու համար: Հաղորդում է ArmSport.am-ը։