Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի Բասկետբոլի Մ18 հավաքականը մեկնել է Սան Մարինո

Հայաստանի Բասկետբոլի Մ18 հավաքականը մեկնել է Սան Մարինո
Սպորտ
14:55, 23 июль 2022
Հայաստանի տղամարդկանց Մ18 տարեկանների հավաքականը հուլիսի 24-ից 31-ը Սան Մարինոյում կմասնակցի Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբի հանդիպումներին։ Տեղեկացնում է Հայաստանի Բասկետբոլի ֆեդերացիան:


Հարություն Եսայանի գլխավորությամբ Սան Մարինո են մեկնել հետևյալ խաղացողները.

1. Տիգրան Մկրտումյան
2. Կարեն Մելիքյան
3. Վահան Սարգսյան
4. Գոռ Սիմոնյան
5. Միքայել Մինասյան
6. Արայիկ Գևորգյան
7. Մարատ Միքաելյան
8. Յուրա Մելիքյան
9. Սամվել Գևորգյան
10. Գառնիկ Խաչատրյան
11. Ռոմա Սարիբեկյան
12. Արթուր Աբրահամյան

Մարզչական շտաբում ընդգրկված է նաև Դավիթ Խաչատրյանը:

Հիշեցնենք որ, Մ18 տարեկանների հավաքականը B ենթախմբում կմրցի Ադրբեջանի, Լյուքսեմբուրգի, Մոլդովայի և Ջիբրալթարի թիմերի հետ: