Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ղարիբյանն ու Մկրտչյանը առաջատարներն են պատանեկան ԵԱ-ում

Ղարիբյանն ու Մկրտչյանը առաջատարներն են պատանեկան ԵԱ-ում
Սպորտ
11:52, 12 ноябрь 2022
Անթալիայում շարունակվում է շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունը. գրում է armsport-ը։


Մ18 մրցաշարի 6-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչ Մամիկոն Ղարիբյանը հաղթեց ռուս մրցակցին և գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ Նա իր ակտիվում ունի 5,5 միավորով և մրցաշարի միանձնյա առաջատարն է:

Հայաստանի ներկայացուցից Մարիամ Մկրտչյանն էլ 5-րդ հաղթանակը տարավ Մ18 աղջիկների մրցաշարում։


Նա հաղթեց ուկրաինացի մրցակցին և միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Մկրտչանը, ինչպես և Ղարիբյանը, իր ակտիվում ունի 5,5 միավոր։