Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շվեդիան այսօր պաշտոնապես կդառնա ՆԱՏՕ-ի 32-րդ անդամը

Շվեդիան այսօր պաշտոնապես կդառնա ՆԱՏՕ-ի 32-րդ անդամը
Աշխարհ
16:36, 07 март 2024
Շվեդիան այսօր՝ մարտի 7-ին, պաշտոնապես կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, հայտարարել է Սպիտակ տունը։
Նշվում է, որ թագավորությունը կդառնա դաշինքի 32-րդ անդամը։

Հունգարիայի նոր նախագահ Թամաշ Շույոկը մարտի 5-ին ստորագրել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության մասին համաձայնագրի վավերացումը։ Հունգարիան դարձավ դաշինքի վերջին երկիրը, որը հավանություն տվեց Շվեդիայի հայտին։