Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանցիները պետք է հեռանան ՀՀ ինքնիշխան տարածքներից. Ֆրանսիայի վարչապետ

Ադրբեջանցիները պետք է հեռանան ՀՀ ինքնիշխան տարածքներից. Ֆրանսիայի վարչապետ
Աշխարհ
13:59, 21 март 2024
Ադրբեջանցիները պետք է հեռանան Հայաստանի ինքնիշխան տարածքներից: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը:

Ռուսաստանը ցանկանում է պատժել Հայաստանին խաղաղության և ինքնիշխանությունը հարգելու ձգտման համար,
սկզբունքներ, որոնք  (Մոսկվան) ոտնահարում է Ուկրաինայում։ Ռուսաստանը ցանկանում է նաև պատժել Հայաստանին այն  բանի  համար, որ Հայաստանն ընտրել է անպատժելիության դեմ պայքարի ուղին՝ անդամակցելով Միջազգային քրեական դատարանին, և ուղղակի այն բանի համար, որ ընտրել է ժողովրդավարությունն ու իրավական պետությունը»,- ասել է Ֆրանսիայի վարչապետը։

Նա նշել է, որ Ռուսաստանը չի դատապարտել Ադրբեջանի կողմից  ուժի կիրառումը  Լեռնային Ղարաբաղում. «Իրականում նա նույնիսկ  հավանություն է տվել դրան, և, այսպես կոչված, ռուսական «խաղաղապահ» ուժերը թույլ են տվել, որ հումանիտար ճգնաժամը խորանա»։