Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Պուտինի ռեժիմն ուղիղ սպառնալիք է ողջ մարդկության համար». Նոբելյան մրցանակի 39 դափնեկիրներ բաց նամակ են գրել ընդդեմ Պուտինի ռեժիմի

«Պուտինի ռեժիմն ուղիղ սպառնալիք է ողջ մարդկության համար». Նոբելյան մրցանակի 39 դափնեկիրներ բաց նամակ են գրել ընդդեմ Պուտինի ռեժիմի
Աշխարհ
18:07, 27 март 2024
«Պուտինի ռեժիմն ուղիղ սպառնալիք է ներկայացնում ողջ մարդկությանը»: Նոբելյան մրցանակի 39 դափնեկիրներ բաց նամակ են գրել Վլադիմիր Պուտինի ռեժիմի դեմ: Գիտնականները, տնտեսագետներն ու գրողները համաշխարհային առաջնորդներին կոչ են արել մեծացնել աջակցությունն Ուկրաինային ռուսական ներխուժմանը նրա դիմակայության գործում, պաշտպանել Ռուսաստանում քաղբանտարկյալներին, ինչպես նաև չճանաչել Պուտինին որպես օրինական ընտրված նախագահ։

Նրանք կոչ են արել նաև պաշտպանել Ռուսաստանում մարդու իրավունքները և ժողովրդավարական ընդդիմությանը, ուժեղացնել աջակցությունը ՌԴ քաղաքացիների նկատմամբ, որոնց սպառնում են ռեպրեսիաներ: