Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բուչայում, Բորոդյանկայում և Մարիուպոլում տեղի ունեցածը փակում է Ռուսաստանի հետ բանակցությունների հնարավորությունը. Զելենսկի

Բուչայում, Բորոդյանկայում և Մարիուպոլում տեղի ունեցածը փակում է Ռուսաստանի հետ բանակցությունների հնարավորությունը. Զելենսկի
Աշխարհ
13:05, 15 апрель 2022
Նախագահ Վլադիմիր Զելենսկին համոզված է, որ Մարիուպոլում և Կիևի շրջանի բնակավայրերում ռուսական զինված ուժերի սարսափելի հանցագործություններից հետո Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություններ վարելու հնարավորությունները գնալով նվազում են։ Այս մասին հայտնում է Украинская правда-ն:

«Երկխոսությունը տարբերակներից մեկն է: Բայց Բուչայում կատարվածը փակում է երկխոսության հնարավորությունը։ Բուչա, Բորոդյանկա, Մարիուպոլ, սրանք փակում են երկխոսության հնարավորությունը և խնդիրը ամենևին էլ ես չեմ։ Այստեղ խոսքը Ռուսաստանի մասին է։ Նրանք մեզ հետ խոսելու շատ հնարավորություն չունեն»,- ասել է Զելենսկին։

Վերջինս նշել է, որ զգացել է մարդկային զգացմունքների ողջ շրջանակը, երբ իր աչքերով այցելել է Բուչայում ռուսական զինված ուժերի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների վայրերը:

Նա հավելել է, որ այդ օրվա վերջում ռուս զինվորների նկատմամբ ատելությունից բացի ոչինչ չի զգացել։ Նախագահը իր հարցազրույցներից մեկում, Ռուսաստանի ողջ քաղաքական և ռազմական ղեկավարությանը անվանել է ռազմական հանցագործներ:

Զելենսկին բացատրել է, որ ռուսները Մարիուպոլում սպանել և խոշտանգել են տասնյակ հազարավոր մարդկանց։ Բացի այդ, մեծ թվով մարդիկ բռնի ուժով տեղափոխվել են Ռուսաստան և զրկվել Ուկրաինայի քաղաքացիությունից։

Նշենք, որ Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Խանը ապրիլի 13-ին ասել էր, որ դատարանի քննիչները բոլոր հիմքերն ունեն ենթադրելու, որ Ուկրաինայում իրականացվել են ռազմական հանցագործություններ, որոնք պատժվում են ամենաբարձր մակարդակով՝ միջազգային հանրության կողմից: