Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնել է Թուրքիա՝ հետևելու ընթացող զորավարժություններին

Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնել է Թուրքիա՝ հետևելու ընթացող զորավարժություններին
Աշխարհ
13:46, 07 июнь 2022
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Հուլուսի Աքարի հրավերով աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա՝ հետևելու «Էֆես-2022» միջազգային զորավարժություններին:

Այցի շրջանակներում Հասանովը նաև այցելել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության նախարարության կազմակերպած ցուցահանդեսին։

«Էֆես-2022» միջազգային զորավարժություններն անցկացվում են Իզմիր քաղաքում: Դրանք կավարտվեն հունիսի 9-ին: