Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիայի պաշտպանության նախարարը կարևոր է համարել հրադադարի պահպանումը

Թուրքիայի պաշտպանության նախարարը կարևոր է համարել հրադադարի պահպանումը
Միջազգային
16:26, 15 сентябрь 2021
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, ելույթ ունենալով թուրք-ադրբեջանական «TurAz Şahini-2021» թռիչքա-մարտավարական համատեղ զորավարժությունների միջոցառմանը, Հայաստանին կոչ է արել սխալներ չգործել։

«Այն, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանին ձեռք են մեկնել` առաջարկելով համաձայնություն կնքել, կարևոր նշանակություն ունի խաղաղության և կայունության հասնելու համար։ Բայց ցավոք, պատասխանը այնքան էլ դրական չէր, սակայն որոշ պահեր կան այդ հարցում։ Մեր նպատակն է խաղաղության ու անվտանգության մեջ ապրել։ Ցանկանում ենք, որ Հայաստանը պահպանի հրադադարը, որևէ սխալ չգործի:

Կարևոր ենք համարում, որ հրադադարը կայուն լինի, և տարածաշրջանում կայունություն ապահովվի»,- ադրբեջանական ԱՊԱ գործակալության փոխանցմամբ` ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը։

Նրա հրավերով Թուրքիայում է գտնվում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը՝ «TurAz Şahini-2021» զորավարժություններին հետևելու նպատակով։

Աղբյուր՝ azatutyun.am