Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բրիտանական խորհրդարանը կառավարությանը վստահության մասին քվեարկություն կանցկացվի

Բրիտանական խորհրդարանը կառավարությանը վստահության մասին քվեարկություն կանցկացվի
Աշխարհ
13:03, 18 июль 2022
Երկուշաբթի խորհրդարանի անդամները կառավարությանը վստահության մասին քվեարկություն կանցկացնեն՝ ընդդիմության Բորիս Ջոնսոնին ուղղված կոչերի վերսկսման ֆոնին. ընդդիմությունը պահանջում է, որպեսզի Ջոնսոնն անհապաղ հեռանա եւ լիազորությունները հանձնի ժամանակավոր վարչապետին, տեղեկացրել է PA MEDIA-ն։

Եթե կառավարությունը պարտվի, դա գրեթե հաստատ կհանգեցնի համընդհանուր ընտրությունների, չնայած դրա համար կպահանջվի, որպեսզի խորհրդարանի անդամների զգալի մասը Պահպանողական կուսակցությունից դեմ քվեարկի կամ, գոնե, ձեռնպահ մնա։

Սակայն դա հավանական չի թվում՝ հաշվի առնելով այն, որ կուսակցությունը զրկվել է առաջնորդից եւ ի վիճակի չէ պայքարել ընտրությունների դեմ, իսկ ընդդեմ Ջոնսոնի ցասման նախնական ալիքը զգալի չափով մարել է։

«Դա կարող է վարչապետին հեղինակությունը պաշտպանելու վերջին շանսը տալ խորհրդարանի անդամների առջեւ՝ բուռն իրադարձություններից հետո, որոնք հանգեցրել են նրա հեղինակազրկմանը ստի եւ կանոնների խախտման մեղադրանքների ֆոնին։

Անսովոր է այն, որ քվեարկությունն անցկացվելու է կառավարության առաջարկով։

Սկզբում լեյբորիստները հայտարարում էին, որ փորձելու են հասնել վստահության վոտումի անցկացման այն բանից հետո, երբ Ջոնսոնը հայտարարել էր, որ կմնա վարչապետի պաշտոնին մինչեւ աշուն, իսկ նրա տեղը կնշանակվի պահպանողականների նոր ղեկավար։

Բայց կառավարությունը հրաժարվել է ընդունել լեյբորիստների առաջարկի ձեւակերպումը, որն արտահայտում էր անվստահություն կառավարությանը եւ վարչապետին՝ փաստորեն խորհրդարանի Պահպանողական կուսակցության անդամներին ստիպելով պաշտոնապես հայտարարել, որ նրանք նախկինի պես վստահում են Ջոնսոնին, եթե ցանկանում են խուսափել ընտրություններից»,- նշել է ԶԼՄ-ն։