Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կրեմլը նախազգուշացրել է Եվրոպային՝ մինչև պատժամիջոցները չհանվեն, «Հյուսիսային հոսք 1»-ով գազի մատակարարման հետ կապված խնդիրները կպահպանվեն

Կրեմլը նախազգուշացրել է Եվրոպային՝ մինչև պատժամիջոցները չհանվեն, «Հյուսիսային հոսք 1»-ով գազի մատակարարման հետ կապված խնդիրները կպահպանվեն
Աշխարհ
15:32, 05 сентябрь 2022
«Հյուսիսային հոսք 1»-ով գազի մատակարարման հետ կապված խնդիրները կպահպանվեն այնքան ժամանակ, քանի դեռ Եվրոպան չի վերացրել պատժամիջոցները, որոնք խոչընդոտում են խողովակաշարի սպասարկմանը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում են ռուսական լրատվամիջոցները։

 «Հոսքի հետ կապված խնդիրները առաջացել են պատժամիջոցների պատճառով, որոնք արևմտյան պետությունները՝ ներառյալ Գերմանիան և Մեծ Բրիտանիան, սահմանել են ընդդեմ մեր երկրի և մի շարք ընկերությունների։ Այլ պատճառներ, որոնք կհանգեցնեն հոսքի հետ կապված խնդիրների, գոյություն չունեն»,- լրագրողների հետ ճեպազրույցում նշել է նա։ 

Դմիտրի Պեսկովի խոսքով՝ «այժմ գործունակ է մնացել մեկ ագրեգատ»։ Պատժամիջոցների պատճառով գազամուղի սպասարկումն անհնարին է դարձել, «Հյուսիսային հոսք 1»-ի ամբողջ աշխատանքը ընկած է մեկ ագրեգատի վրա, որը մոտ է խափանմանը։

«Անկասկած, հենց այն պատժամիջոցները, որոնք խանգարում են ագրեգատների սպասարկմանը, որոնք  խանգարում են դրանք տեղափոխել առանց համապատասխան իրավական երաշխիքների, որոնք խանգարում են դրանց տալ այդ իրավական երաշխիքները և այլն, են արևմտյան պետությունների սահմանած հենց այդ պատժամիջոցներն են իրավիճակը հասցրել նրան, ինչը մենք հիմա տեսնում ենք»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ 

«Գազպրոմը» Հյուսիսային հոսք» գազատարի աշխատանքը դադարեցրել է օգոստոսի 31-ին։