Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ղազախստանը հրաժարվել է օգնել Ռուսաստանին պատժամիջոցները շրջանցելու հարցում

Ղազախստանը հրաժարվել է օգնել Ռուսաստանին պատժամիջոցները շրջանցելու հարցում
Աշխարհ
12:22, 26 декабрь 2022
Ղազախստանը պատժամիջոցներ չի սահմանի Ռուսաստանի դեմ՝ ինչպես արևմտյան երկրները, սակայն մտադիր չէ օգնել Մոսկվային շրջանցելու սահմանափակող միջոցները։ Այս մասին ճապոնական NHK հեռուստաալիքին հայտնել է Ղազախստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուխթար Տլեուբերդին։

Նախարարը նշել է, որ Ղազախստանին ու Ռուսաստանին կապում են սերտ հարաբերությունները, իսկ պատժամիջոցների սահմանումը վնաս կհասցներ նաև Ղազախստանի քաղաքացիների բարեկեցությանը։ Միևնույն ժամանակ, Աստանայի հրաժարումը՝ խախտել երրորդ երկրների սահմանափակող միջոցները, երկրի տնտեսական քաղաքականության սկզբունքներից մեկն է, և երկիրն ապագայում խստորեն կպահպանի այդ կանոնը, հավելել է նա։ 

Ավելի վաղ Տլեուբերդին հայտարարել էր, որ հանրապետության կառավարությունը պահպանում է բարեկամական հարաբերությունները ինչպես Ռուսաստանի Դաշնության, այնպես էլ Ուկրաինայի հետ՝ պարբերաբար կողմերին կոչ անելով հակամարտությունը լուծել դիվանագիտական ճանապարհով։