Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վրաստանը ԵՄ թեկնածուի կարգավիճակ չի ստանա․ CRRC-ի հարցումը

Վրաստանը ԵՄ թեկնածուի կարգավիճակ չի ստանա․ CRRC-ի հարցումը
Տարածաշրջան
21:55, 07 ноябрь 2023
Եվրոպական միության ընդլայնման վերաբերյալ Եվրահանձնաժողովի տարեկան զեկույցը կհրապարակվի վաղը՝ նոյեմբերի 8-ին, որից հետո պարզ կդառնա, թե ինչպես է Եվրահանձնաժողովը գնահատում Վրաստանի կողմից հանձնարարականների կատարումը, հետևաբար՝ արժանի՞ է ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակին, թե ոչ:

CRRC-ի (Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն) անցկացրած հարցումը ցույց է տվել, որ երկրի չափահաս քաղաքացիների միայն մեկ երրորդն է ակնկալում, որ Վրաստանը մինչև տարեվերջ կստանա ԵՄ թեկնածուի կարգավիճակ:

Հարցվածների մեծ մասը (45 տոկոսը) կարծում է, որ Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ չի տրվի, հանրության մեկ երրորդը (33 տոկոսը) հակառակ կարծիքին է՝ Վրաստանը կստանա կարգավիճակ, իսկ մնացած 22 տոկոսը վստահ չէ։

Հարցումն անցկացվել է 2023 թվականի հոկտեմբերի 4-8-ը։